Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված երկու ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց


Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված երկու ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվար 20 21:59 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 20-ին, ժամը 15:53-ին տեղեկություն է ստացել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղին հարակից տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 Ինչպես  տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Kia» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1956 թ.) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ն  հոսպիտալացվել է Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Հ. Հ.-ն`  Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին: