Էդմոն Մարուքյանը դիմել է Արարատ Միրզոյանին


Էդմոն Մարուքյանը դիմել է Արարատ Միրզոյանին
Փետրվար 20 13:57 2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջին տեղադրել է գրառում ․

«Քիչ առաջ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ՝ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու, մեր առաքելության անդամներին հանդիպելու և տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Հուսով ենք առաջարկությունը կընդունվի»: