Կառավարությունը աջակցություն կցուցաբերի 3 և ավելի տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժերին․ օրակարգում 23 հարց է


Կառավարությունը աջակցություն կցուցաբերի 3 և ավելի տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժերին․ օրակարգում 23 հարց է
Փետրվար 20 17:31 2019

Փետրվարի 21-ին կայանալիք ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում ընգրկված է 23 հարց, որոնցից 9-ը զեկուցվող են, 14-ը չզեկուցվող։

 

Ի թիվս այլ հարցերի կառավարության օրակարգում են Նույնականացման քարտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն անհետաձգելի համարելու մասին որոշման,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին  որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշումների նախագծերը։

 

Վաչիկ Գրիգորյան

 

 



loading...