Վթար Էջմիածին-Մարգարա ճանապարհին. 41-ամյա վարորդը մահացել է


Վթար Էջմիածին-Մարգարա ճանապարհին. 41-ամյա վարորդը մահացել է
Փետրվար 20 17:23 2019

Փետրվարի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապահի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21144»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21144»-ի 41-ամյա վարորդ Գագիկ Տեր-Խաչատրյանը մահացել է:

Կատարվում է քննություն։