Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ սրճարանից պահանջելով վերադարձնել Օպերայի հարակից հողամասը


Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ սրճարանից պահանջելով վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Փետրվար 20 16:35 2019

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետեւանք իրավունքի գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելուն եւ Երեւան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Գործով, որպես երրոդ անձ է ներգրավվել  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Դատարանում քաղաքապետարանի շահերը կներկայացնի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքլյանը։