Պետերբուրգի Պրիմորյան շրջանում Հայաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել

Պետերբուրգի Պրիմորյան շրջանում Հայաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել
Փետրվար 20 16:22 2019

Հայաստանի 59-ամյա քաղաքացու մարմինը գտնվել է Պետերբուրգի Պրիմորյան շրջանում, մի կրպակում, տեղեկացնում է «Նեւսկիե նովոստի»-ն։

Փետրվարի 19-ին «Ֆերմերսկի» շուկայում, որը գտնվում է «Ստարայա դերեւնյա» մետրոյի կայարանի մոտ, գտնվել է տղամարդու դի։

Մասնագետները ճշտել են, որ մարմինը նետված է եղել լքված կրպակում։ Մահացածը Հայաստանի քաղաքացի է։

Բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։ Դին ուղարկվել է դատափորձաքննության, մահվան հանգամանքները պարզվում են։

loading...