Նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել

Նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Փետրվար 20 16:10 2019

Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրել այնտեղ տիրող վիճակը, գրում է armdaily.am-ը։

Նախարարը իր ուշադրությունը սեւեռել էր առկա պայմանների վրա՝ ներկայացնելով խնդիրները, անելիքները։ Ավտոկանայանատեղիի զուգարանները կամ սանիտարահիգիենիկ պայմանները հնարավոր է շտկել, ճիշտ կլինի նախարարը ուշադրություն դարձնի ոչ միայն արտաքին, ձեւական կողմին, այլեւ էությանը, բովանդակությանը։ Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին վրդովված պատմում էր, որ այսօր նախարարի այցից հետո ավտոկայանը տիրություն անող քրեական հեղինակություն, Սամվել Ալեքսանյանի մտերիմ Բոգոյի հորդորով երկու տղամարդու էին ծեծի ենթարկում իրենց «լավ չպահելու» համար։ Ճիշտ է, ավտոկայանի տնօրենը փոխվել է, սակայն սեփականատերերը մնացել են նույնը՝ ճնշումներով եւ հոռի բարքերով հանդերձ։ Միջադեպի ժամանակ ավտոկայանում որեւէ ոստիկան չկար, եւ բնականաբար այս հերթական ծեծկռտուքը կմնա առանց հետեւանք։ Այնպես որ Հակոբ Արշակյանը զուգարաններից բացի պետք է ուշադրություն դարձնի առավել կարեւոր հարցերին, եթե, իհարկե, կարող է։

Աղբյուր՝ armdaily.am

loading...