Երեւանում 54-ամյա տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք եւ ինքնահրկիզվել

Երեւանում 54-ամյա տղամարդը դյուրավառ նյութով իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք եւ ինքնահրկիզվել
Փետրվար 20 15:34 2019

Երեւանում, փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք եւ ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բարեբախտաբար, տեղում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել եւ հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը այդ ծայրահեղ քայլին չդիմի։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ այնուհետեւ ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, ում մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն;

Աղբյուրը հայտնում է, որ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ 54-ամյա Հարություն Պ.-ն է, ով ինչ-որ խնդիրներ է ունեցել եւ իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

loading...