Բացառիկ կադրեր Արծվաշենի ազատագրման պայքարից. (տեսանյութ)


Բացառիկ կադրեր Արծվաշենի ազատագրման պայքարից. (տեսանյութ)
Փետրվար 20 21:22 2019

Ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին։ 20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին:

Բանակը ազգային ինքնաճանաչողության հայելին է ու հայացքը՝ ապագային։ Բանակը, թերևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը: Այսպիսին էր բանակը Սպարապետ Վազգեն Սարգսյանի համար:

Վազգեն Սարգսյանի մտերիմները հաճախ են կրկնում՝  նրա միակ սերը հայրենիքն էր, իսկ սիրո պտուղը՝ հայոց բանակը:Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները, բայց ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը շնորհեց նրան ժողովուրդը՝ Սպարապետ: 

Սպարապետի եղբորորդին՝ Կառնլեն Սարգսյանը, ArmDay.am-ին տրամադրել է բացառիկ մի տեսանյութ  Արծվաշենի ազատագրման օրերից, որիտեղ, կարելի է տեսնել, թե ինչ ոգևորությամբ են  կռվում զինվորներն ու հետևում  Վազգեն Սարգսյանի խորհուրդներին:

 1992թվականի  Արծվաշենի համար  պայքարող տղաներին ոչինչ չի վախեցրել: Մահը կողքներով անցել է,  բայց  չեն վախեցել, չեն նահանջել:

Այդ տարիներին Սպարապետ Վազգեն Սարգսյանն անձամբ էր վերահսկում իրավիճակը, տղերքին ոգևորում ու  խրատներ տալիս, սովորեցնում, թե ինչպես գրագետ օպերացիա իրականացնեն, որպեսզի զոհ չտան: Նա նաև հոգեբանորեն  էր ազդում զինվորների վրա, որ իրար չմեղադրեն ինչ-որ բանում այլ համախմբվեն ու խելացի  պայքար մղեն:

Ի վերջո, Արծվաշենն ու ճանապարհն ազատագրում են,իսկ հետո նաև բնակչությանը գյուղ վերադարձնում, ում մինչ այդ տարհանել էին, որ կորուստներ չլինեն: Չայած այդ ժամանակ անհրաժեշտությունից ելնելով բնակչությանը  տարհանել էին, սակայն նրանք էլ իրենց հերթին պատրաստ են եղել միանալ մարտերին, միասին լինել, թեկուզ զոհվելու  վտանգով:



loading...