Աշխատաժողով ոստիկանների մասնակցությամբ (տեսանյութ)


Աշխատաժողով ոստիկանների մասնակցությամբ (տեսանյութ)
Փետրվար 20 00:48 2019

Փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին և լավագույն փորձին համապատասխան հետաքննության մեթոդներին նվիրված աշխատաժողովի բացման արարողությունը: 
Ողջույնի խոսքով հանդես եկան ԵԽ քարտուղարության քրեական իրավունքի համագործակցության բաժնի ոստիկանական ծրագրերի խորհրդատու Ժերար Գրեներոնը և ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը: 
Աշխատաժողովի նպատակն է՝ հետաքննությամբ զբաղվող ոստիկանության ծառայողների գործողությունների ուսումնասիրումը ներպետական և միջազգային իրավունքի չափորոշիչներին համապատասխան, անմեղության կանխավարկածի պահպանումը, խոշտանգումներից և անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավական և մասնագիտական պահանջների ուսումնասիրումը: 
Փետրվարի 19-ից 21-ը ԵԽ փորձագետներ Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն դոկտոր Մայքլ Բոյլը և Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնաթող գլխավոր տեսուչ Ժան Կլոդ Վույեղմը կներկայացնեն եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Հյուսիսային Իռլանդիայի փորձը և ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքը տվյալ բնագավառում: 
ՀՀ ոստիկանությունից աշխատաժողովին մասնակցում են կենտրոնական վարչակազմի և մարզային վարչությունների 30 ծառայողներ: