Թեթեւ ֆիզիկական ակտիվությունը կօգնի հաղթահարել դեպրեսիան


Թեթեւ ֆիզիկական ակտիվությունը կօգնի հաղթահարել դեպրեսիան
Փետրվար 19 23:58 2019

Օրական 15 րոպե ֆիզիկական ակտիվությունը՝ վազքը, քայլքը եւ այլն, կօգնեն հաղթահարել եւ կանխել դեպրեսիան։ Այս մասին ասվում է JAMA Psychiatry հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ֆիզիկապես ակտիվ մարդիկ սովորաբար ավելի երջանիկ են ու քիչ են հակված դեպրեսիայի, քան քիչ շարժվող մարդիկ։

Մասնագետները գիտափորձ են արել՝ մարդկանց խմբերի բաժանելով։ Արդյունքում պարզվել է, որ ֆիզիկապես ավելի ակտիվ մարդկանց մոտ դեպրեսիայի առաջացումն ավելի հաճախ է կանխվում, քան մյուսների։ Գիտնականները պնդում են, որ դեպրեսիայից խուսափելու համար անհրաժեշտ է օրական առնվազն 15 րոպե վազել կամ ֆիզիկական վարժություններ անել։

Աղբյուր՝ Բուժ ինֆո