«Շինանյութի Սերգեյի» որդին նոր բիզնես է «դրել»


«Շինանյութի Սերգեյի»  որդին նոր բիզնես է «դրել»
Փետրվար 19 17:09 2019

Գործարար Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերգեյի»  որդին՝ Արման Մանուկյանը,  նոր բիզնես է «դրել»։ Մեզ հայտնի դարձավ, որ նրան է պատկանում  Պուշկինի 3/1 հասցեում գործող «Hugo Bar & Restourant»-ը։

Ականատեսները պատմում են, որ երիտասարդը գրեթե ամեն օր ընկերական խնջույքներ է կազմակերպում իրենց պատկանող օբյեկտում, որից հետո, իհարկե,քեֆ- ուրախությունը շարունակում դրսում։ Նման միջադեպ օրերս արդեն տեղի ունեցել էր։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի գիշերը Թումանյան փողոցից բերման էր  ենթարկվել Սերգեյ Մանուկյանի՝  «Շինանյութի Սերգեյի» որդին՝ Արման Մանուկյանը։ Տեղեկացրել էինք, որ ոստիկանություն բերման ենթարկված Արման Մանուկյանը եղել է Rols- Royce մակնիշի մեքենայով։

Տեղեկությունների համաձայն` երիտասարդը եղել էր անվտանգության աշխատակիցների՝ ախրաննիկների ուղեկցությամբ։ Նրանցից մեկի  մոտ նաեւ զենք էր  հայտնաբերվել։ 

Հիշեցնենք նաեւ, որ «Շինանյութի Սերգեյի» որդուն նախորդ տարի առեւանգել էին։  Ուկրաինայում առեւանգել էին նաեւ Սերգեյ Մանուկյանի զարմիկին։ Ամիսներ շարունակ նրանք փնտրվում էին։ Առեւանգողները պահանջում էին փրկագին։ Սերգեյ Մանուկյանի որդին ու նրա ազգականը պատմել էին, որ նրանց 70 օր պահել են շղթայված եւ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին առեւանգողներին։