Արշալույս գյուղում գյուղապետը 15 տուն ունի. բնակիչները պահանջում են նրա հրաժարականը (տեսանյութ,լուսանկարներ)

Արշալույս գյուղում գյուղապետը  15 տուն ունի. բնակիչները պահանջում են նրա հրաժարականը  (տեսանյութ,լուսանկարներ)
Փետրվար 19 12:30 2019

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում լարված իրավիճակ է: Բնակիչները դժգոհ են համյանքապետի աշխատանքից և արդեն գրեթե մեկ  ամիս է խոչընդոտում են նրա աշխատանքին և պահանջում նրա հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները  մտադիր են մինչև  վերջ գնալ. կկազմակերպեն քայլերթեր, ճանապարհներ կփակեն:

Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են եղել  ոստիկանների և ցուցարարների միջև:

ArmDay.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության  ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից հայտնեցին, որ  Արշալույս գյուղում  բողոքի ակցիայի  ժամանակ ոստիկանները շրջափակել են համայնքապետարանը հասարակական կարգ վերահսկելու համար:

ArmDay.am-ը բողոքի ակցիայի հետ կապված փորձեց նաև կապ հասատել համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հետ, սակայն,վերջինս չպատասխանեց զանգերին:

loading...