Արմեն Սարգսյանի հարցը Ջո Բայդենին աղմուկ է բարձրացրել համաշխարհային մամուլում


Արմեն Սարգսյանի հարցը Ջո Բայդենին աղմուկ է բարձրացրել համաշխարհային մամուլում
Փետրվար 19 12:27 2019

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միջանցքում  ջերմ զրույց է ունեցել Բայդենի հետ:

«Ողջույն, պարոն նախագահ, կներեք, Ձեր կողքով անցա»,– ասել է Ջո Բայդենը:

«Դուք չեք կարող իմ կողքով անցնել»,-կատակով պատասխանել է Արմեն Սարգսյանը:

Միմյանց որպիսությունը հարցնելուց հետո արդեն շշուկով Արմեն Սարգսյանը Բայդենին հարցրել է. «Դուք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ 

Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ ակտիվ քննարկում են այս դրվագը՝ փորձելով գուշակել Բայդենի պատասխանը։