Խուլիգանություն Երևանի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն


Խուլիգանություն Երևանի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Փետրվար 19 12:09 2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 18-ին, ժամը 01.00-ին խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:

Ժամը 01.45-ին հիշյալ փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը, ժամը 00.03-ին, փաբում 5 երիտասարդներ դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը: 

Վնասի չափը պարզվում է: Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: