Ջրասուզակները մեծ դժվարությամբ Երևանյան լճում՝ 25մ խորությունից դուրս բերեցին այնտեղ հայտնված BMW-ն


Ջրասուզակները մեծ դժվարությամբ Երևանյան լճում՝ 25մ խորությունից դուրս բերեցին այնտեղ հայտնված BMW-ն
Փետրվար 18 20:45 2019

Այսօր՝ փետրվարի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները Երևանյան լճից մեծ դժվարությամբ ճոպաններով և հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերեցին այնտեղ սուզված BMW մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հայտնաբերվել է լճի ափից 50 մետր հեռավորության վրա և մոտ 25 մ խորությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։ 

shamshyan.com