ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է քամու ուժգնացման մասին


ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է քամու ուժգնացման մասին
Փետրվար 18 18:46 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։