Հայաստան մուտք գործելու պահին բերման ենթարկված Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է


Հայաստան մուտք գործելու պահին բերման ենթարկված Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է
Փետրվար 18 18:20 2019

 Բագրատաշենի սահմանային անցակետից Հայաստան մուտք գործելու պահին  ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք  բերման ենթարկված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն ձերբակալվել է:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է , որ նա 2012 թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259 (գողացված ապրանքներով գործունեության ծավալում), 260 (առևտրային նպատակներով ապօրինի գործունեության ծավալում կամ որպես  հանցավոր  խմբի անդամ) և 53 հոդվածների ( մի քանի  գործողություններով կատարված մի քանի հանցագործություններ) մեղադրանքով: