Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ


Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ
Փետրվար 18 14:04 2019

Ծանոթանալով Նարե Մանուկյանի բաց նամակում իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք այլ քննչական գործողություններ: Ի սկզբանե կատարված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Նվեր Ծառուկյանը որևէ առնչություն չունի կատարված դեպքի հետ: Բոլորին հորդորում եմ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության տարածումից և անտեղի չշահարկել իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի անունը: