Նախնական տվյալներով՝ Աշոցքում հաղթել է ՔՊ-ի թեկնածուն


Նախնական տվյալներով՝ Աշոցքում հաղթել է ՔՊ-ի թեկնածուն
Փետրվար 17 23:54 2019

Ձայների հաշվարիկից հետո հայտնի են Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական տվյալները: Ամենաշատ ՝ մոտ 1300 քվեն ստացել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը և ըստ նախնական տվյալների՝ ընտրվել է համայնքի ղեկավար:

«Այս պահին ձայների հաշվարկի թղթերը չեմ կարողանում գտնել, բայց ես եմ հաղթել, մոտ 1300 ձայն եմ հավաքել»,- պատասխանել է Կարեն Մանուկյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մինչ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը Աշոցքի տարածաշրջանում համակարգել է կուսակցության աշխատանքները: Նախկին գյուղապետի հրաժարականից հետո Կարեն Մանուկյանին այս պաշտոնում նշանակել էր Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Մանուկյանը Աշոցք խոշորացված համայնքի Մեծ Սեպասար համայնքի բնակիչ է, երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի դաշնությունում և հեղափոխությունից հետո է վերադարձել Հայաստան:

Աշոցքի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Ալոյանն էլ փոխանցել է, որ չնայած ինքը մի քանի ընտրատեղամասերում հաղթել էր, բայց ձայների հաշվարկի նախնական արդյունքներով երկրորդ տեղում է:



loading...