Ալթունյանի գործունեության մութ կողմերը․ ինչ կպարզեն պատասխանատուները


Ալթունյանի գործունեության մութ կողմերը․ ինչ կպարզեն պատասխանատուները
Փետրվար 17 17:18 2019

ՀՀ Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բժշկական կենտրոնը հայտնվել է ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։ Մեր  ունեցած հավաստի տեղեկություններով  նախարար Արսեն Թորոսյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը որոշել են ստուգումներ իրականացնել ԲԿ-ում։ Խնդիրն այն է, որ Ալթունյանը նախարար աշխատած տարիներին պետպատվերի իրականացման գործընթացը հիմնականում ուղղել է իրեն պատկանող ԲԿ-ին։ Այլ կերպ ասած պետությունը նախարարությանը գումար է հատկացրել, որոնք Ալթունյանը «օրենքի շրջանակներում» ուղղել է իրեն պատկանող բուժհաստատությանը։

Միաժամանակ մեր աղբյուրների փոխանցմամբ  առողջապահության նախարարության պատասխանատուներն այս օրերին գիշերային ստուգայցեր են իրականացնում մի շարք բուժհաստատություններ, հիվանդանոցներում առկա բարձիթողի վիճակը արձանագրելու համար։ Չի բացառվում, որ հերթական ստուգայցերից հետո նոր սկանդալներ լինեն, ինչի արդյունքում նախկին պաշտոնյաների կատարած հերթական ապօրինությունների փաթեթը կդրվի իրավապահների սեղաններին։

«Վարդանանց» ԲԿ-ի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ ստուգումների վերաբերյալ տեղեկությունների ինքը չի տիրապետում։ Միաժամանակ խոսնակը փոխանցեց, որ իրենց մոտ նախապես գրացվում են հիվանդները,  ինչը հնարավոր հերթերի եւ սպասարկման վատ որակից խուսափելու հնարավորություն է ընձեռում։



loading...