5 սխալ, որոնց պատճառով ձեր տղամարդը կարող է հեռանալ. մեկնաբանում են ամուսնալուծված կանայք


5 սխալ, որոնց պատճառով ձեր տղամարդը կարող է հեռանալ. մեկնաբանում են ամուսնալուծված կանայք
Փետրվար 17 20:53 2019

Ինչ պետք չէ անել տղամարդուն բաժանության չհասցնելու համար: Բաժանված կինը նշում է 5 հիմնական սխալ:

1. Փորձում եք նրան փոխել
Շատ կանայք բաց չեն թողնի ամուսնության մի քանի տարուց հետո տղամարդուն քննդատելու հնարավորությունը: Պետք չէ այդպես վարվել, աշխատեք զսպել ձեզ: Հիշեք՝ ինչու եք ընտրել այդ տղամարդուն: Հավանաբար ուշադրություն եք դարձրել նրա առավելություններին, իսկ թերությունների վրա աչք եք փակել:
Մի սպասեք, որ նա կփոխվի: Անշուշտ, երկու զուգընկերը հարաբերություններում պետք է զարգանան, բայց ո՞ւմ դուր կա քննադատությունը: Ձեզ նրա փոխարեն պատկերացրեք: Զսպեք ձեզ, երբ ուզում եք ասել, որ նա չափից շատ գարեջուր է խմում, հաճախ է համակարգչային խաղեր խաղում և շատ ժամանակ է անցկացնում ընկերների հետ: Ըստ ամենայնի, այդպես է եղել նաև հարաբերությունների սկզբում, բայց այն ժամանակ այդ ամենը ձեզ չէր նյարդայնացնում:
Ֆիքսվեք նրա դրական կողմերի վրա, ընդգծեք նրա արժանիքները և մի փորձեք փոխել հասուն մարդուն:


2. Դուք վերահսկում եք նրան
«Մեր բոլոր վեճերը տեղի են ունենում, որովհետև դու ամեն ինչ ճիշտ չես անում»:
Յուրաքանչյուր կին իր տղամարդուն նման բան ասել է: Այդպիսի բաները ոչ միայն հեռացնում են զոգընկերոջը, այլև ինչ-որ հակառակ բան անելու ցանկություն են առաջացնում: Ավելի շատ:
Մշտական վերահսկողությունը տղամարդուն ստիպում է ձեզնից թաքցնել այն, ինչը ձեզ դուր չի գալիս, թեկուզ դա անմեղ զբաղմունք է:
Կինը պետք է վստահի տղամարդուն: Ինքնավստահ եղեք, վստահեք նրան և ձեր հարաբերություններին: Հազվադեպ տղամարդկանց է դուր գալիս վերահսկիչ-կինը:


3. Նրան բավականաչափ սեքս չեք տալիս
Որոշ կանայք հարաբերությունների մի քանի տարուց հետո սկսում են տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկել՝ նրան սեքսի հարցում մերժելով: Դա անում են նրանից նեղացած լինելու պտճառով կամ երբ բարոյական ցնցում են ապրում:
Այդպիսով նրանք իբր ուզում են ամուսնուն դաս տալ և բարձրացնել սեփական նշանակալիությունը նրա աչքում: Այդպես անել պետք չէ: Դա ոչ թե պարզապես զայրացնում է տղամարդուն, այլև աստիճանաբար հեռացնում է: Ավելի օգտակար կլինի հիշել՝ ինչով եք ձեր ամուսնուն գերել հարաբերությունների սկզբում:


4. Մոռացել եք ձեր մասին
Հաճախ այդպես լինում է երեխաների ծնվելու հետ: Կանայք մտածում են միայն երեխաների մասին, որոնք շատ ժամանակ են պահանջում: Բայց պետք չէ մոռանալ ձեր մասին: Խնամված լինելը կարևոր է առաջին հերթին քեզ համար: Չէ՞
որ գեղեցիկ հագուստից և հաճելի պրոցեդուրաներից բարձրանում է տրամադրությունը, արտաքին տեսքն է լավանում:


5. Կանգնում եք նրա և նրա ընտանիքի միջև
Ամուսնուն նրա ընտանիքի մասին ոչ մկի վատ բան չասեք: Նա այդ ընտանիքում է մեծացել, ընտանիքի անդամներն իր համար առաջին տեղում են: Որքան է տարօրինակ լինեն նրա հարազատները, նրան թույլ տվեք բոլորից ինքնուրույն գլուխ հանել: Եթե իրավիճակը կրիտիկական է, նա ինքն ամեն ինչ կհասկանա:
Մի վիճեք նրա ընտանիքի անդամերի հետ: Դա ձեզ պետք չէ: Հարգեք նրա մտերիմներին, համբերություն ունեցեք:
Եթե ձեզ համար դժվար է նրա հարազատների շրջապատում, նվազագույնի հասցրեք նրանց հետ հանդիպումները: