Սրտի հիվանդությունները և կաթվածը կանխարգելող հզոր միջոց


Սրտի հիվանդությունները և կաթվածը կանխարգելող հզոր միջոց
Փետրվար 17 20:32 2019

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ կես բաժակ նռան հյութը և մեկ բուռ արմավը կարող են բարելավել սրտի առողջությունը:

Նրանք պարզել են, որ հյութի և մրգի խառնուրդը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից, ինչպես նաև՝ սրտի կաթվածից:

Նռան հյութը և արմավը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կարող են դանդաղեցնել աթերոսկլերոզի զարգացումը, որի ժամանակ զարկերակները խցանվում են ճարպերով: Երբ ճարպագնդերից մեկը պայթի, դա կարող է հանգեցնել արյան գնդերի առաջացմանը, որոնք արգելափակում են արյան հոսքը դեպի սիրտը` սրտի կաթված առաջացնելով:

Այն կարող է արգելափակել արյան հոսքը դեպի ուղեղ: Գիտնականները եզրակացրել են, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես նաև՝ առողջ մարդիկ, պաշտպանված կլինեն, եթե օրական կես բաժակ նռան հյութ ըմպեն և 3 հատ արմավ ուտեն: