ԱՄԷ-ում հայտնվել է աշխարհում առաջին լողացող սուպերմարկետը


ԱՄԷ-ում հայտնվել է աշխարհում առաջին լողացող սուպերմարկետը
Փետրվար 17 18:58 2019

Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնվել է աշխարհում առաջին լողացող սուպերմարկետը:

 

Սուպերմարկետը ղեկավարվում է հաճախորդների պատվերներով, որոնց շարքում ոչ միայն ծովափի հանգստացողներն են, այլև զբոսանավի և ակվաբայքի տերերը, որոնց արևայրուքի քսուքը, ասենք, վերջացել է, կամ ցանկանում են ուտել և հագեցնել ծարավը:

Image result for Serving the jet set at sea, a floating supermarket

Պատվերն ընդունում են հեռախոսով կամ բջջային հավելվածի միջոցով, իսկ արդեն 45 րոպե անց ձեզ ամեն ինչ հասցվում է: Լողացող սուպերմարկետում առկա է 3 հարյուր անուն ապրանք:

«Մեր նավն ունի տարբեր գործառույթներ, ոչ միայն վաճառքի: Այն կարելի է օգտագործել նաև ջրում անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Կան փրկարարական նավակներ»,- պատմում է «ջրում սուպերմարկետի» ճարտարապետ Ահմեդ Յուսուֆը:

Image result for Serving the jet set at sea, a floating supermarket

Բացի այդ, խանութը զինված է ինովացիոն համակարգով, որը մաքրում է օվկիանոսը՝ հավաքելով օվկիանոսի վրա լողացող պինդ մնացորդները, ինչպես նաև ծովի ջուրը վերածում է մաքուր խմելու ջրի: Այն աշխատում է էլեկտրական շարժիչներով: