6 ընկերություններ, որոնք կառավարում են աշխարհը


6 ընկերություններ, որոնք կառավարում են աշխարհը
Փետրվար 17 18:26 2019

Չափազանց հեշտ է 21-րդ դարում ապրելը, քանի որ մեր փոխարեն ամեն ինչ անում են խոշոր ընկերությունները: Կարելի է ասել, որ դրանցից մի քանիսն այսօր կառավարում են աշխարհը:


1. Comcast


Comcast Corporation-ը ամերիկյան հեռահաղորդակցման հսկա է, որն աշխարհում ամենախոշոր ընկերությունն է համարվում հեռարձակման և կաբելային հեռուստատեսության ոլորտում: Ամերիկյան NASDAQ-ի տվյալներով՝ Comcast ընկերության շուկայական արժեքը 147,8 մլրդ դոլար է: Բացի այդ՝ դրանից օգտվում է ավելի քան 22 մլն մարդ:


2. PepsiCo


PepsiCo Inc. ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքի նահանգի Փերչեյզ քաղաքում: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում յուրաքանչյուր սուպերմարկետում շարված են այս ընկերության արտադրանքները, սակայն, միևնույն ժամանակ, PepsiCo-ի գլխավոր մրցակիցը համարվում է Coca-Cola-ն: Եթե Coca-Cola-ն նույն կերպով մնար շուկայում որպես միայն ըմպելիք արտադրող ընկերություն, ապա PepsiCo-ի ներդրումները կարդարացվեին, քանզի վերջինս իր եկամուտի մեծ մասը ստանում է իր սննդային բրենդներից, այլ ոչ թե Պեպսի-կոլա ըմպելիքից: Ընկերությունն աշխարհում երկրորդն է համարվում արտադրվող սննդամթերքների և ըմպելիքների ծավալով:


3. Nestle


Կարո՞ղ եք գուշակել, թե քանի բրենդ է պատկանում շվեյցարական Nestle ընկերությանը: 500՞: 1000՞: 2000՞: Իրականում, միջին հաշվարկներով՝ Nestle-ին են պատկանում ավելի քան 8500 սննդային բրենդներ շուրջ 80 երկրներում: Սա շվեյցարական ընկերությանը դարձրել է առաջինը ողջ աշխարհում սննդային արդյունաբերության մեջ: Nestle-ն ղեկավարում է գրեթե բոլոր երկրներում շշալցված ջրերի արտադրությունը՝ սկսած ամերիկյան հայտնի Poland Spring և Deer Dark-ից մինչև իտալական Perrier և հունգարական Theodora-ն: Եթե այցելեք աշխարհի որևէ մի երկիր և այնտեղից շշալցված ջուր գնեք, ապա հավանականությունը շատ մեծ է, որ այն պատկանում է Nestle-ին: Ասում են՝ դու այն ես, ինչ ուտում ես: Այս տրամաբանությանը հետևելով՝ կարելի է ասել, որ մենք բոլորս Nestle ենք:


4. Kraft Heinz


2015 թ. երկու ընկերություններ՝ Kraft-ը և Heinz-ը, միավորեցին իրենց ուժերը սննդամթերքային սուպերկոնդլոմերատ ստեղծելու համար: ԱՄՆ-ում նրանց արտադրանքներն այնքան էլ տարածված չեն, ինչքան աշխարհի մնացած երկրներում: 2017 թ. փետրվարին ընկերությունը փորձեց պատմության մեջ ամենախոշոր «գրավումն» իրականացնել՝ բրիտանական Unilever ընկերության համար 143 մլրդ դոլար առաջարկելով, սակայն դա նրան չհաջողվեց: Այնուամենայնիվ, Kraft Heinz միությունը հսկայական դեր ունի համաշխարհային շուկայում:


5. Saudi Aramco

Նավթի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները կառավարում են Երկիրը: Սակայն գիտե՞ք, թե դրանցից որն է ամենահզորը: Սաուդյան Արաբիայի պետական ընկերություն Saudi Aramco-ն համարվում է նավթ վերամշակող հզորագույն ընկերությունը, որի եկամուտներն ուղղակի անիրական են թվում՝ շուրջ 2,5 տրիլիոն դոլար: Տրիլիոննե՛ր: Հետևաբար կարելի է ասել, որ Saudi Aramco-ն Apple-ից չորս անգամ ավելի թանկ է և հինգ անգամ ավելի թանկ՝ նավթավերամշակմամբ զբաղվող խոշոր ընկերություն ExxonMobil-ից:


6. ICBC


Գիտե՞ք՝ որն է աշխարհում ամենաազդեցիկ բանկը: Դա Չինաստանի արդյունաբերաառևտրային բանկն է (ICBC): Տարեկան հաշվարկով՝ դրա աճը կազմել է 32%, և այժմ բանկի արժողությունը 48 մլրդ դոլար է կազմում: Շնորհիվ այս բանկի՝ Չինաստանը կարող է դառնալ աշխարհում առաջատար բանկային երկիրը: ICBC բանկն ունի մոտ 2,95 տրիլիոն դոլարի ակտիվ և 108 ֆիլիալ ողջ աշխարհում: