Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ (տեսանյութ)


Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ (տեսանյութ)
Փետրվար 17 15:46 2019

Մյունխենի անվտանգության համաժողովին երկկողմ հանդիպումների համար նախատեսված հյուրանոցում նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

 

 

Նկատելի է, որ ջերմ զրույցում նախագահը և ԱՄՆ դեմոկրատ նախկին փոխնախագահը պայմանավորվում են հետագա հանդիպման կամ զրույցի մասին: Ջո Բայդենը Արմեն Սարգսյանին այցեքարտ է փոխանցում:

Նշենք, որ համաժողովի ընթացքում նախագահը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նրա հետ թեյախմության ընթացքում նրանք խոսել են հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ԱՄՆ պաշտոնյային հրավիրել է այցելել Հայաստան։