ՏԻՄ ընտրություններին, ժամը 14-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը


ՏԻՄ ընտրություններին, ժամը 14-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը
Փետրվար 17 11:26 2019

Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։

Ինչպես տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 27,22 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 29,6 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Ծաղկավանում՝ 58,77 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 11,3 տոկոս։

Փետրվարի 17-ին ԳեղարքունիքիԿոտայքիԱրարատիՎայոց ձորիՇիրակիԱրագածոտնիԱրմավիրիՏավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքիղեկավար են ընտրում:

Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներումէլ ավագանու անդամի ընտրություններ ենանցկացվում:

24 համայնքից 14-ում ընտրություններըհերթական ենիսկ 10-ում՝ արտահերթ:

Սահմանված ժամկետում ընտրություններինորպես համայնքի ղեկավարի թեկնածուգրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրելէ ինքնաբացարկի դիմումԱվագանու անդամիգրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկիդիմում է ներկայացրել 2 թեկնածուՏԻՄընտրություններին մասնակցող համայնքիղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները ինքնառաջադրվել են: