«Կալաշնիկովը» ցուցադրել է ինքնապայթեցվող «Կուբ» անօդաչու սարքը


«Կալաշնիկովը» ցուցադրել է ինքնապայթեցվող «Կուբ» անօդաչու սարքը
Փետրվար 17 14:19 2019

«Կալաշնիկով» կոնցեռնը (ներառված է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) Աբու Դաբիում սպառազինման IDEX միջազգային ցուցահանդեսի ընթացքում ցուցադրել է իր նորույթը՝ KYB անօդաչու թռչող սարքը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Շնորհանդեսի տեսահոլովակում երեւում է, որ անօդաչու սարքն ինքնին ռազմամթերք է. հասնելով նշանակետին՝ այն պայթում է: Ցուցահանդեսում այն ներկայացվել է 1:2 մասշտաբով մակետի տեսքով:

Սարքի թռիչքի արագությունը 80-130 կմ/ժ է, աշխատանքի տեւողությունը՝ 30 րոպե, առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 3կգ, իսկ պարամետրերը՝ 1210х950х165սմ: Սարքը մշակվել եւ արտադրվել է Zala aero ընկերության կողմից, որը ներառված է կոնցեռնում:

ՌԲԿ-ի զրուցակցի խոսքերով՝ անօդաչու սարքը ցուցադրվում էր առաջին անգամ: