Լոռու մարզում Վրաստանի 28-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին


Լոռու մարզում Վրաստանի 28-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին
Փետրվար 17 13:39 2019

Փետրվարի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ապավեն Անդրեասյանն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի MNM 242 վրացական համարանիշի ավտոմեքենայով Յաղդան գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Լիլիթ Պողոսյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վերջինս ստացել է ձախ սրունքի ստորին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



loading...