Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փետրվար 17 11:00 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

 

 

Փակ են Արագածոտնի մարզի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Սարալանջ, Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Մելիքգյուղ, Նիգավան և Ռյա Թազա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները (մերկասառույց):

 

Գորիս-Կապան և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



loading...