Նրանք, ովքեր կենդանական սպիտակուց շատ են օգտագործում, ավելի հակված են լյարդի ճարպակալման եւ լյարդի այլ հիվանդությունների, քան նրանք, ովքեր ավելի շատ բուսական սպիտակուց են օգտագործում։ Այդ մասին ասվում է BMJ Gut հանդեսում տպագրված նոր ուսումնասիրության մեջ։
Էրազմուս համալսարանի մասնագետները (Erasmus MC University Medical Center) ուսումնասիրել են լյարդի ճարպային հիվանդությունները, որոնք սովորաբար կապված են լինում ճարպակալման, որոշ մթերքների չարաշահման հետ։
Ուսումնասիրվել են 3882 հոգու տվյալներ՝ միջինը 70 տարեկան։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավել քաշ ունեցող մարդիկ, ովքեր չարաշահել են միսը, 54 տոկոսով ավելի հաճախ են տառապում լյարդի ճարպակալումից, քան նրանք, ովքեր ավելի քիչ են միս օգտագործում։
Մասնագետները նշում են, որ չպետք է չարաշահել կարմիր եւ վերամշակված մսի օգտագործումը, ավելի շատ ձուկ եւ բանջարեեն օգտագործել։
Աղբյուր՝ Բուժ ինֆո