Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են են 22-ամյա վարորդի Toyota Land Cruiser-ը ու 30-ամյա վարորդի Mitsubishi-ն. Toyota-ն հայտնվել է մայթին՝ բախվելով պատին. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են են 22-ամյա վարորդի Toyota Land Cruiser-ը ու 30-ամյա վարորդի Mitsubishi-ն. Toyota-ն հայտնվել է մայթին՝ բախվելով պատին. կա վիրավոր
Փետրվար 16 22:00 2019

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 01:30-ի սահմաններում, Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 31 ՕՍ 104 համարանիշի և Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ, 30-ամյա Նարեկ Մարգարյանի Mitsubishi մակնիշի 35 MR 501 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով պատին: