Ինչո՞վ է վտանգավոր ալկոհոլի չարաշահումը կանանց համար


Ինչո՞վ է վտանգավոր ալկոհոլի չարաշահումը կանանց համար
Փետրվար 16 21:35 2019

Ալկոհոլի չարաշահումը կանանց մոտ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը։ Նման եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականները։

Մասնագետները նշում են, որ բարձր ռիսկի շրջանում են հատկապես 45-64 տարեկան կանայք և հավելում, որ այժմ հասարակության շրջանում ալկոհոլի և ուռուցքների միջև կապի վերաբերյալ բավական ցածր է տեղեկացվածության մակարդակը։

Գիտնականները պնդում են, որ Ավստրալիայում քաղցկեղով տառապող կանանց 28 տոկոսի մոտ ախտորոշված է կրծքագեղձի քաղցկեղը։

Աղբյուր՝ Բուժ ինֆո