ՃՈ աշխատակիցները տեսանյութից հետո գտել են Toyota Land Cruiser-ի օրինախախտ վարորդին


ՃՈ աշխատակիցները տեսանյութից հետո գտել են Toyota Land Cruiser-ի օրինախախտ վարորդին
Փետրվար 16 20:08 2019

Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser մակնիշի 20 DQ 100 համարանիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ը  հիշեցնում է, որ դեռ փետրվարի 13-ին տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էր նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային եթևեկության կանոնները:

Աղբյուրի տեղեկություններով, վարորդը՝ 30-ամյա Դավիթ Մ.-ն, վարչական պատասխանատվության է ենթարկվել կատարած օրինախախտման համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Toyota Land Cruiser մակնիշի 20 DQ 100 համրանիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Ադոնց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ սռեղծել մյուս վարորդների համար ու անցել կարմիր լույսի տակով։