Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում


Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Փետրվար 16 17:54 2019

Սիսիանի, Գորիսի, Վայքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:



loading...