Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը


Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը
Փետրվար 15 23:07 2019

«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը ճանաչվել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ: 

32-ամյա իսպանացին «Ցյուրիխի» հետ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 

Բացի Կալյեխոնից, կոչմանը հավակնում էին «Չելսիի» կիսապաշտպան Ռոս Բարկլին, «Վալենսիայի» հարձակվող Ռուբեն Սոբրինոն և «Վիկտորիայի» պաշտպան Լյուդեկ Պերնիցան:

 

Բոլորն էլ ընդգրկվել են Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում: