Մոսկվայում արդեն գարուն է


Մոսկվայում արդեն գարուն է
Փետրվար 15 21:03 2019
Մոսկվայում այսօր ցերեկը ջերմաստիճանը հաստատվել է +2 աստիճանի նշագծին, իսկ օրվա ջերմաստիճանը նորմայից բարձր Է 9 աստիճանով, ինչը բնորոշ է ապրիլի սկզբի համար: Այս մասին РИА Новости-ին պատմել է ՌԴ մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ փետրվարը Մոսկվայում կարող է մտնել ամենատաքերի հնգյակն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Օդերևութաբանների տվյալով՝ առաջին օրերից փետրվարն իր մասին հայտարարել է անոմալ տաքով՝ օդի ջերմաստիճանը նույնիսկ գիշերային ժամերին հեռու չի շեղվել զրոյի նշագծից, իսկ առանձին գիշերների եղել է դրական:


loading...