Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցը փոխարինվել է


Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցը փոխարինվել է
Փետրվար 15 20:33 2019

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում  գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով): Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»,-գրված է Սիմոնյանի գրառման մեջ:

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը մեղադրվում է բժշկական անփութության հետևանքով հիվանդի առողջությանը վնաս հասցնելու մեջ:



loading...