Լեոնիդ Կալաշնիկովը կարևորում է ՀՀ և ՌԴ օրենսդրությունների ներդաշնակեցումը. Պետդումայի պատվիրակությունը հանդիպել է ԱԺ խմբակցությունների անդամներին


Լեոնիդ Կալաշնիկովը կարևորում է ՀՀ և ՌԴ օրենսդրությունների ներդաշնակեցումը. Պետդումայի պատվիրակությունը հանդիպել է ԱԺ խմբակցությունների անդամներին
Փետրվար 15 16:08 2019

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցըանդամներ Ռուբեն ՌուբինյանըՎաղարշակ ՀակոբյանըԱրմեն ՓամբուխչյանըՎահե ՀովհաննիսյանըՆարեկ Մկրտչյանը,  Ալեքսեյ Սանդիկովը եւ Գոռ Գեւորգյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած բազմադարյա բարեկամությունը: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝  նա համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կլինի շարունակական:

Լեոնիդ Կալաշնիկովը երկու երկրների միջպետական հարաբերությունների առավել  զարգացման գործում կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ  փոխշահավետ համագործակցությունըՆրա խոսքովՌուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար Արման Աբովյանըխմբակցության անդամներ Սերգեյ ԲագրատյանըՎարդեւան ԳրիգորյանըՆորա ԱռուստամյանըԱրթուր ԴալլաքյանըԱրտյոմ Ծառուկյանը եւ Սողոմոն Սողոմոնյանը:

Արման Աբովյանը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունընշելոր այն արդյունավետ եւ կայուն զարգանում է:

ՌԴ ԴԺ ՊԴ կոմիտեի նախագահն ընդգծել էոր գործընկերային համագործակցության այս ձեւաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակըորն առկա է երկու երկրների հարաբերություններում:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունըանհրաժեշտ համարել այնպիսի ծրագրերի իրականացումըորոնք կնպաստեն երկու ժողովուրդների, հատկապես երիտասարդների հոգեւոր-մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանըԿարեւորվել է նաեւ երկու երկրներում միջհամայնքային շփումների ընդլայնումը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոտիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած  պատվիրակության հետ նույն օրը  հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըխմբակցության անդամներ Գուրգեն ԲաղդասարյանըՀարություն ԲաբայանըՄանե ԹանդիլյանըԱրկադի ԽաչատրյանըԱրմեն Եղիազարյանը եւ Հրանտ Այվազյանը:

Հայ եւ ռուս խորհրդարանականներն  անհրաժեշտ են համարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը,  կարեւորել  միջազգային տարբեր հարթակներում  փոխադարձ արդյունավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովն առանձնապես կարեւորել է  երկու երկրների  ազգային օրենսդրությունների   ներդաշնակեցման գործընթացը՝  աջակցության պատրաստակամություն  հայտնելով:

 

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըողջունելով պատվիրակության այցը Հայաստան,  խմբակցության անունից  պատրաստակամություն է հայտնել խորացնել ռուսական քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը եւ  նորովի քննարկել լուծում պահանջող որոշակի հարցեր:

Պատվիրակության ղեկավարը ռուս գործընկերներին  տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության ուղղությունների  մասինկարեւորել  նրանց հետ արդյունավետ համագործակցության ամրապնդումը:

Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ որոշ հարցերի մասինորոնք   քննարկման եւ լուծման կարիք ունենՆա պարզաբանել էոր դրանք վերաբերում են ՌԴ տարածքում հայ ներգաղթյալներիննրանցից ոմանց արտաքսելուն եւ  իրավունքներին վերաբերող  խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական  բազմակողմ հարաբերություններին,  տարբեր միջազգային հարթակներում համագործակցությանըտարածաշրջանային մի շարք խնդիրների  վերաբերող  հարցեր