Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հարցեր


Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հարցեր
Փետրվար 15 19:24 2019

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 15-ին հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջկուսակցական գործակցության հեռանկարին: