Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ


Վանաձորում բախվել են Mercedes-ն ու բեռնատար Ford-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Փետրվար 15 19:07 2019

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել Mercedes մակնիշի 35 XL 528 համարանիշի եւ Ford մակնիշի 450 AF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով բեռնատար Ford-ը գլխիվայր շրջվել է: վթարի հետեւանքով Ford-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Shamshyan.com