Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց


Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց
Փետրվար 15 15:02 2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորների միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվել է,  տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն այժմ ծանր վիճակում գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, և պաշտպանական կողմը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը վերացնելու և նրան 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու համար:

Դատական նիստը կկայանա փետրվարի 26-ին: