Թունավորում Աշտարակում. տան 4 անդամներին տեղափոխել են հիվանդանոց


Թունավորում Աշտարակում. տան 4 անդամներին տեղափոխել են հիվանդանոց
Փետրվար 15 17:45 2019

Փետրվարի 14-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել չորս քաղաքացի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում չորս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետեւանքով նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: