Դատարանում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը


Դատարանում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը
Փետրվար 15 17:39 2019

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ քննվում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը, հայտնում է armtimes.com-ը։

Նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցելու. նա մի քանի օր է ինչ գտնվում է «Նաիրի» բժկական կենտրոնում:

Նշենք, որ այս դատավորը մի քանի անգամ մերժել է Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը: