Պետրոս Ղազարյանի կինը փոխնախարար է նշանակվել. Ղազարյանը հրաժարվեց մեկնաբանել


Պետրոս Ղազարյանի կինը փոխնախարար է նշանակվել. Ղազարյանը հրաժարվեց մեկնաբանել
Փետրվար 15 17:00 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

Ժաննա Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։

Վերջինս ArmDay.am-ին հետ զրույցում որևէ մեկնաբանություն չտվեց կնոջ փոխնախարար նշանակման հետ կապված: 

Այն հարցին, թե ում կողմից է եղել նրա կնոջը փոխնախարար նշանակելու առաջարկը, Պ. Ղազարյանը չպատասխանեց՝ասելով՝ կնոջս հարցրեք:

 Պ.Ղազարյանը նաև հրաժարվեց տրամադրել կնոջ հեռախոսահամարը:

Հարկ նշել, որ  Պետրոս Ղազարյանը հեղափոխությունից հետո, հատկապես Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն նշանակվելուց հետո, կարելի է ասել, չի պատախսանում լրատվամիջոցների հարցերին, կամ մասնավորապես ասում է ՝չգիտեմ, չեմ կարող ասել:

ArmDay.am-ը  կապ հաստատեց նաև  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որտեղից ևս հայտնեցին, որ չեն տիրապետում Ժաննա Անդրեասանի նշանակման մանրամասներին և որ միայն ստացել են վարչապետի հրամանն այդ մասին:

Ավելի վաղ  հայտնե էինք, որ Պետրոս Ղազարյանը   Հ1-ում կադրային ջարդ է սկսել:



loading...