Խոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ


Խոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ
Փետրվար 15 16:55 2019

Վարդենիս քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ղ.-ն Վարդենիսի ոստիկանություն ահազանգել է եւ հայտնել, որ փետրվարի 13-ի ժամը 12։00-ից մինչեւ փետրվարի 14-ի ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, հարմարեցված բանալու միջոցով բացել են բնակարանի մուտքի դուռը, ներս մտել տուն եւ այնտեղից հափշտակել հեռուստացույց, համակարգիչ, թանկարժեք խմիչքներ, 6 հատ արձաթագույն ապակյա բաժակներ իր սկուտեղով, ոսկյա շղթա, ոսկյա ժամացույց թեւնոցով եւ 3 հատ ոսկյա մատանի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Արթուր Ղ.-ն աշխատում է «Ծովակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, գողացած ապրանքները հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ գողացված ապրանքների արժեքը կազմում է մոտ 1 միլիոն 250 հազար դրամ։