Հացադուլը շարունակվում է ՄԻՊ-ն այցելել է Արմեն Տեր-Սահակյանին


Հացադուլը շարունակվում է  ՄԻՊ-ն այցելել է  Արմեն Տեր-Սահակյանին
Փետրվար 15 15:55 2019

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը փետրվարի 12-ից հացադուլ է հայտարարել: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ArmDay.am-ին հայտնեցին, որ  Արմեն Տեր-Սահակյանը  շարունակում է հացադուլը, գտնվում է հացադուլավորների համար նախատեսված հատուկ խցում՝բժիշկների հսկողության ներքո:

Հարցին, թե դատապարտյալի պահանջած հանդիպումները կայացե՞լ են,Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պատասխանեց՝ միան ՄԻՊ-ից են այցելություն կատարել:

ՄԻՊ-ից մեզ հայտնցին, որ հանդիպման մանրամասների մասին կհայտնեն առաջկայում:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալը  ցանկանում է ընդունելություն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: 

Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ  նախարար Զեյնալյանը կհանդիպի  ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին.Նախարարը հորդորել է դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր Սահակյանին դատապարտել էին մահապատժի, ապա ցմահ ազատազրկամ՝ Վանո Սիրադեղյանի գործով ցուցմունք չտալու համար: