ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին


ՀՔԾ-ն Մովսես  Հակոբյանի հարցաքնության մասին
Փետրվար 15 14:30 2019

 «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Հարցաքննության հետ կապված մանրամասներ իմանալու համար ArmDay.am-ը կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հետ:

« Մովսես Հակոբյանի հարցաքննության հետ կապված որևէ մեկնաբանություն չենք կարող տալ»,-ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջայանը:

Նշենք, որ Մովսես Հակոբյանը  2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: