Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար


Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար
Փետրվար 15 14:30 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ժաննա Անդրեասյանին նշանակել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նոր փոխնախարարին:

«Տիկին Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։

Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության եւ հարատեւ կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։

2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։

2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։

Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Անկուսակցական է»,-գրել է նա։



loading...