Պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Էդուարդ Աաղաջանյան


Պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Էդուարդ Աաղաջանյան
Փետրվար 15 10:17 2019

Կառավարության հերթական նիսիտի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ «Գործընթացի արդյունքում կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի և քանի հոգի մի տեղից մյուսը կտեղափոխվի:

Կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, որի արդյունքում ընդհանուր պետական համակարգը ավելի լավ կաշխատի», - ասաց Աղաջանյանը: Աղաջանյանի պնդմամբ կրճատված բոլոր աշխատակիցների տվյալները գույքագրումն ու նրանց ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ իրազեկումը կնպաստեն գործազրկության հաղթահարմանը։

Տեղեկացանք նաև, որ վարորդների ու ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում միայն նախարարները կունենան կցված մեքենաներ։ Իսկ առաջիկայում կբարձրանան նաև պետական բոլոր աշխատողների աշխատավարձները, սակայն բարձրացման չափի վերաբերյալ Աղաջանյանը դժվարացավ հստակ թվեր նշել։